Նովոռոսիյսկում անտառային հրդեհներ են. Մարդկանց տարհանում են

Նովոռոսիյսկում հայտարարվել է արտակագ դրություն անտառային հրդեհների հետևանքով։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։

Կիրակի օրը գերատեսչութունից հայտնել են, որ Դուրսո ֆերմայի տարածքում հրդեհ է բռնկվել ու տարածվել  երեք հա մակերեսով՝ այրելով անտառն ու խոտածածկ տարածքներ։  Հրդեհը տարածվել է առողջարանային գոտի։ Քաղաքապետարանը  տարհանել է 220 մարդու, այդ թվում՝ 40 երեխայի։

Այս պահին էլ ավտոբուսներ են բերվել՝ տարհանելու ևս 200 քաղաքացու, որոնք եկել էին հանգստանալու։

Share This