«Նոա»-ն կհանդիպի «Վան»-ին, «Լիվերպուլ»-ն ուժերը կչափի «Չելսի»-ի հետ․ ինչ դիտել այսօր

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կկայանան մի շարք ֆուտբոլային հանդիպումներ։  Կմեկնարկի Հայաստանի առաջնության 12-րդ տուրը՝ «Նոա» – «Վան» խաղով։

Անգլիայի Պրեմիեր լիգայում կարելի է դիտել «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումը, իսպանական Պրիմերայի սիրահարները կարող են վայելել «Ատլետիկո» – «Լեգանես» և «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումները։ Սերիա Ա-ի շրջանակում «Ինտեր»-ը, որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի «Ռոմա»-ին, հայտնում է armsport.am-ը։

Միջազգային հանդիպումներից զատ, կարելի է հետևել նաև մեր ֆուտբոլիստների մրցելույթներին։ Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում 19։45-ին Լուկաս Սելարայանի «Ալ Ֆատեհ»-ը կխաղա «Ալ Հոլուդ»-ի հետ։ 20։30-ին «Պոգոն»-ը, որի կազմում հանդես է գալիս Վահան Բիչախչյանը, կհյուրընկալվի «Ռակուվ»-ին, իսկ 21։00-ին «Ռուբին»-ն, որի կազմում խաղում է Ուգոչուկվու Իվուն, ուժերը կչափի Մոսկվայի «Դինամո»-ի հետ։

Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

19։00 «Նոա» – «Վան»

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

17։00 «Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»
19։30 «Լիվերպուլ» – «Չելսի»

Լա Լիգա, 10-րդ տուր

16։00 «Մալյորկա» – «Ռայո Վալեկանո»
18։15 «Ատլետիկո» – «Լեգանես»
20։30 «Վիլյառեալ» – «Խետաֆե»
23։00 «Բարսելոնա» – «Սևիլիա»

Լիգա 1, 8-րդ տուր

17։00 «Հավր» – «Լիոն»
19։00 «Նանտ» – «Նիցա»
19։00 «Թուլուզ» – «Անժե»
19։00 «Օսեր» – «Ռեյմս»
22։45 «Մոնպելյե» – «Մարսել»

Սերիա Ա, 8-րդ տուր

14։30 «Էմպոլի» – «Նապոլի»
17։00 «Վենեցիա» – «Ատալանտա»
17։00 «Լեչե» – «Ֆիորենտինա»
22։45 «Ռոմա» – «Ինտեր»

Բունդեսլիգա, 7-րդ տուր

17։30 «Հոլշտայն» – «Ունիոն»
19։30 «Վոլֆսբուրգ» – «Վերդեր»

Share This