Նկարիչ Ժան Բոգոսյանը Մերձավոր Արեւելքի դեսպանն է աշխարհում
Լիբանանցի եւ բելգիացի քանդակագործ եւ նկարիչ Ժան Բոգոսյանը Մերձավոր Արեւելքի դեսպանն է աշխարհում: Gulf Times-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել նկարչի միջազգային հարաբերությունների պատասխանատու Գարո Բարդակջայանը՝ գնահատելով Կատարի մշակութային աշխույժ կյանքը։
«Կարծում եմ՝ Կատարն առանձնանում է այն մարդկանցով, ովքեր գնահատում են արվեստը այլ կերպ, քան մենք տեսել ենք: Դրա պատճառով Պարսից ծոցի երկրներն ընդհանուր առմամբ փոխել են իրենց մոտեցումն ու տեսակետը արվեստի նկատմամբ»,-ասել է Բարդակջայանը։
Նա նշել է, որ Բոգոսյանի նման մարդիկ եւ մերձարեւելյան մի շարք արվեստագետներ, ովքեր մասնակցել են Դոհայի կենտրոնում գտնվող Մշեյրեբում անցկացվող Eruption ցուցահանդեսին, հպարտությամբ ցուցադրել են իրենց աշխատանքը՝ որպես աշխարհում տարածաշրջանի դեսպաններ: Բարդաքջայանի խոսքով՝ այս արվեստագետների հանդեպ ցուցաբերված ջերմ ընդունելությունը ընդգծում է մերձարեւելյան արվեստագետների համար իրենց հայրենիք վերադարձող հյուրընկալ մթնոլորտը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Anima Gallery-ի եւ Msheireb Properties-ի կողմից եւ միավորում է Msheireb-ի տեղական, տարածաշրջանային եւ միջազգային արվեստագետների աշխատանքները: Ցուցադրությունը կշարունակվի Sikkat Alwadi-ում, մինչեւ հունիսի 10-ը:
Բարդակջայանն ասում է, որ Բոգոսյանը, ով հայտնի է դարձել կրակի հետ կապված իր եզակի փորձերի շնորհիվ, իր աշխատանքը ներկայացնում է՝ «Պատրաստվիր, նշան բռնիր, կրակիր» անվան ներքո, որը «պատկերում է խորհրդանշական պայթյունի լարվածությունն ու գեղեցկությունը ծխի շիթերով՝ հիշեցնելով մեզ փխրունության եւ հզորության մասին»։ Նա բացատրել է, որ նկարն ինքնին ընդմիջվում է (կրակով), որը գեղարվեստական գործընթացի մի մասն է։
Նա նշել է, որ ցուցահանդեսում նկարչի բացառիկ աշխատանքը պատկերում է այն վայրկյանը, երբ թնդանոթի պայթյունից հետո ծուխ է բարձրանում. սեփական կրքին հետեւելու եւ ընտրած ոլորտում գերազանցության ձգտելու պատրաստակամության համատեքստում:
