Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ)

Ամենայն հայոց կաթողիկոսը Սարդարապատում մոտեցել է, մինչդեռ պետական արարողակարգով հրավեր չի ունեցել, մենք էլ տեղյակ չենք եղել, որ նա ակնկալում է հրավեր։ Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի հետ կապված միջադեպին:

«Արդյունքում ոստիկանությունն ուղղակի փորձել է ճշտել` արդյոք նա եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե ոչ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` երբ ոստիկանությունը հավաստիացել է, որ այցն ունի ուղղակի արարողակարգային նպատակ, կաթողիկոսին թողել են Սարդարապատ հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։

 

Share This