Նիկոլ Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին
Նիկոլ Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ցնցումների մեջ ընկավ, երբ նրան հիշեցրինք, որ Կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ համաձայն է ՀԷՑ-ի մասով Սթոքհոլմի արբիտրաժի կայացրած որոշման հետ, և որ ՀԾԿՀ-ն պետք է հետ կանչի օրենքի խախտմամբ ՀԷՑ տնօրեն նշանակված Ռոմանոս Պետրոսյանին։
«Ո՞վ է ասում, որ կառավարությունն ընդունում է»,- զարմացավ Փաշինյանը։
Ըստ այդմ, հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ իր ղեկավարած կառավարության ու այդ կառավարության աշխատակազմի ղեկավարի անունից ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Լիպարիտ Դրմեյանը դիրքորոշում է հայտնել, որը բացարձակ չի բխում իր մոտեցումից, քանի որ, ինչպես ինքը այսօր նշեց, «չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում հայտնել»։
