-Shadow-Here--Shadow-Here- Նիկոլ, դու պետք է պատասխան տաս. նիդեռլանդահայ Ասլան Ասլանյան – ԱՄԲԻՈՆ NEWS

Նիկոլ, դու պետք է պատասխան տաս. նիդեռլանդահայ Ասլան Ասլանյան

Նիդեռլանդահայ ՀՅԴ-ական Ասլան Ասլանյանը, ում երեկ արգելվել է մուտք գործել Հայաստան, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստան հասնելուց հետո։ Նրա խոսքով, զավակների ու նրանց ընկերների հետ որոշել են արձակուրդն անցկացնել հայրենիքում։ Հայաստան հասնելուց հետո 9 ժամ սպասեցնել են տվել, այնուհետև ասել, որ իր մուտքը երկիր արգելվել է։

«Այսինքն, ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս։  9 ժամ, ինչ ես սպասում էի, թուրքը, տաջիկը, այլ ազգի ներկայացուցիչներ, արաբախոսներ, հանգիստ մուտք էին գործում Հայաստան, իսկ ես՝ ոչ։

Նիկոլ, լավ լսիր, այս ամենի համար դուք պետք է պատասխան տաս։ Ես և իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»,- ասում է Ա. Ասլանյանը։

Share This