ՆԻԿՈԼԻՆ ՀԱՐԲԱԾ ԾԱՂՐԱԾՈՒ ԱՆՎԱՆՈՂԻ ՄԵՋ ԽՆԴԻՐ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԵՋ ԽՆԴԻՐ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ․ ՆԻԿՈԼԸ ԱՐՅԱՆ ԿԱՐՈՏ Է

Սիրելի հայրենակիցներ, նիկոլական իշխանության օրոք տեղի ունեցան հերթական սպանությունները, մահացան հայեր, սակայն նիկոլական խառնամբոխի համար սա խնդիր չէ, նրանք այստեղ խնդիր չեն տեսնում, փոխարենը խնդիր են տեսնում Նիկոլին քննադատող քաղաքացիների մեջ։ Նրանք իսկապես վախենում են, որովհետև իրոք վտանգ են տեսնում։ Այս մասին քիչ առաջ Օպերայի շենքի դիմաց հայտարարեցին «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք մի շարք քաղաքացիների հետ պատրաստվում են Ապարանի արյունալի դեպքերի հետ կապված երթով շարժվել ՔՊ գրասենյակ, ԱԱԾ, ապա ոստիկանություն։

«Մի բան հստակ է։ Այս մարդիկ հիմա վախենում են կորցնել իրենց արյունալի իշխանությունը, վախենում են կորցնել իրենց գլխին երկնքից ընկած թալանի հնարավորությունը։ Այո, վախենում են, դրա համար էլ կրակում են ու սպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Կրակում են, որ պահեն իրենց իշխանությունը, իսկ մենք սա հանդուրժելու՞ ենք։ Նիկոլի խառնամբոխը խնդիր չի տեսնում Նիկոլին հարբած ծաղրածու անվանող Ալիևի մեջ, խնդիր չի տեսնում Սևանը գրավելու սպառնալիքներով հանդես եկողների մեջ, բայց փոխարենը ՀՀ քաղաքացիների մեջ է խնդիր տեսնում։ Նիկոլը արյան կարոտ է։ Նա արյամբ եկել է իշխանության, հիմա էլ արյամբ պահում է այդ իշխանությունը։ Այս արյունալի մղձավանջը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն հանդուրժում ենք»,- նշում ենք նրանք։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )