Նիկոլը Արցախը հանձնել է, ոչ թե երեկ, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ին

Երեկ Բրյուսելում տեղի ունեցած արդեն 5-րդ եռակողմ հայտարարությունից հետո տարածված հայտարարությունից հետո շատերը հայտարարության տակ հասկացան, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, բայց իրականում՝Փաշինյանը Արցախը հանձնել է, ոչ թե երեկ, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ հանձնումը լեգիտիմացրել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։Իսկ Բրյուսելում երեկ տեղի ունեցածը՝զուտ վերահաստատումն էր մինչև այս պահը տեղի ունեցածին։Արցախն անկախ կմնա, թե՞ Ադրբեջանի կազմում կլինի, ոչ ոք չգիտի, ինչպես չգիտենք, թե ինչ է Փաշինյանը Բրյուսելում բանակցել, ինչի շուրջ։

Բրյուսելյան արդեն 5-րդ հանդիպումը միայն ավելացրել է մտահոգությունները, որովհետև որպես այդպիսին իշխանությունը շատ կարևոր հարցերին պարզաբանումներ չի տվել, ոչ էլ մանրամասնել է, թե ինչ է նշանակում ճանաչել երկու երկրների միջև տարածքային ամբողջականությունը։

Share This