ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը հուլիսի 1-ին Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ հանդիպմանը։ Քննարկվել է դաշինքի 2026–2028 թթ. աշխատանքային ծրագրի նախագիծը, փաստաթղթում շարադրված առաջնահերթությունները և օդային ճանապարհով անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերը։
Մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացրել են միգրանտների ապօրինի տեղափոխման կանխարգելման, դրա դեմ պայքարի և անկանոն միգրացիայի ոլորտում իրենց երկրներում իրականացվող աշխատանքները՝ առաջարկելով խմբագրություններ գործողությունների ծրագրի տեքստում։
Պայմանավորվել է ծրագիրը կրկին շրջանառել 2026 թվականի դեկտեմբերին՝ դաշինքի միացյալ հայտարարությունը ստորագրած 61 պետությունների շրջանում։
