Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ
«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է խորհրդարանական ընտրություններից հետո և նշել, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու ներդրողը։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տրամադրված է շարունակելու հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ, շահագրգռված է մնալ ԵԱՏՄ-ում և պատրաստ է լուծել «խնդրահարույց» հարցերը։ Եկատերինբուրգում կողմերը ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ։
