ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել «ռազմական Շենգեն»
ՆԱՏՕ-ն հայտարարել է դաշինքի զորքերի արագ տեղաշարժման համար «ռազմական Շենգեն» ստեղծելու մտադրության մասին։ Այս պլանների մասին Reuters-ին տված հարցազրույցում խոսել է միացյալ լոգիստիկայի հարցերով հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սոլֆրանկը։Սոլֆրանկը նախազգուշացրել է, որ ռազմաքաղաքական բլոկի ներսում չափազանց բյուրոկրատական քաշքշուկը խոչընդոտում է զորքերի տեղաշարժին Եվրոպայով մեկ, ինչը կարող է լուրջ ձգձգումների հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում:
