Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարարը հայտարարեցին պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման շուրջ նախնական համաձայնության հասնելու մասին:

Գրինվիչի ժամանակով (GMT) 04:15-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 4,08 դոլարով կամ 4,7%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,25 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի գինը նվազել է 4,35 դոլարով կամ 5,1%-ով՝ կազմելով 80,53 դոլար։

Ուրբաթ օրը գրանցված ավելի քան 3% անկումից հետո, երկուշաբթի օրը երկու ապրանքանիշերի պայմանագրերն էլ հասել են մարտի 10-ից ի վեր իրենց ամենացածր ցուցանիշներին:

Share This