Նապոլեոն Բոնապարտի ճտքավոր կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով
Փարիզյան աճուրդում 117 հազար եվրոյով վաճառվել է Նապոլեոն Բոնապարտի հայտնի բոթֆորտ ճտքավոր կոշիկները։ Աճուրդնը կայացել է Drouot աճուրդային տանը։ Ճտքավոր կոշիկները 40 համարի են, եւ պատրաստված են մաքուր կաշվից։ Երկարությունը 48 սմ է։ Գնորդի անունը հայտնի չէ։ Աճուրդային տան հայտարարության համաձայն, Առաջին կայսրության երկրպագուները դեռ շարունակում են մնալ շատ։
