Նազիկ Ավդալյանի նոր գրառումը՝ չհանձնվելու մասին
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել և պետք է վստահել Աստծուն, հավատալ սեփական ուղուն ու քայլել ազնիվ խղճով։
Նրա խոսքով՝ արդյունքից ոչ պակաս կարևոր է այն ճանապարհը և էներգիան, որով հասնում ես դրան, քանի որ արդյունքը լինելու է այդ ճանապարհի արտացոլումը։ «Շարունակիր առաջ գնալ՝ հավատով, համբերությամբ և մաքուր սրտով. կյանքը պատասխանները տալիս է այն ժամանակ, երբ դրան ընդհանրապես չես սպասում»,— գրել է նա։
