Յոթ երեխա ջրահեղձ է եղել Հնդկաստանում՝ ջրամբարում լողանալու ժամանակ

Յոթ երեխա է զոհվել Հնդկաստանում՝ անձրեւաջրերի կուտակման համար նախատեսված ջրամբարում լողանալու ժամանակ։ Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Բիհար նահանգում, որտեղ տեղատարափ անձրեւներ են տեղի ունեցել ու հեղեղումներ։ Երեխաները եղել են 8-10 տարեկան։ Եվս երկուսին տեղացիները կարողացել են փրկել։
