<<ԲԵՒԵՌԻՑ>> ՄՐՍՈՒՄ ԵՆ ԿՐԵՄԼԸ, ԷՐԴՈՂԱՆԸ, ԱԼԻԵՒՆ
Սիրելի հայրենակիցներ, դուք շատ լավ գիտեք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռից» հենց հիմա մրսում են նախկինները, որոնք լափելուց ու դղյակներ կառուցելուց բացի մեկ էլ եկեղեցի են կառուցել, դա էլ երևի մեղքերի թողության համար։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Բևեռի» անդամ Յուրա Թադևոսյանը։ «Ազգային ժողովրդավարական բևեռը», հիշեցնենք, հերթական հանրահավաքն է անցկացնում Ազատության հրապարակում։
«Իսկ այս իշխանությունները շարունակում են ժողովրդի ուղեղը ընդամենը լվալ։ «Ազգային ժողովրդավարական բևեռից» մրսում է նաեւ Կրեմլը, Էրդողանն ու Ալիևը։ Նրանք բոլորը սառույցներ են ու շատ լավ են գիտակցում, թե ինչ կլինի, եթե «Բևեռը» հայտնվի կառավարությունում։ Նրանք բոլորը ուղղակի ամեն ինչից կզրկվեն։ «Բևեռը» ժողովրդի արևն է, այդ արևն է ու, որ հալեցնելու է հենց այդ սառույցները։ Սիրելի ժողովուրդ, մի պահ անգամ չկասկածեք «Ազգային ժողովրդավարական բևեռի» ազգասիրությանը, նվիրվածությանն ու գաղափարներին»,- ասաց Թադեւոսյանը։
