«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:


Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ,
Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:
Ընկերության 15 մեքենա կանոնավոր կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:
Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։
Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։
Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ:
Հարցերի դեպքում զանգահարել 098008042 հեռախոսահամարին։
Սևակ Միքայելյան/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )