Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար
Վաղը՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազ. դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին․ գրում է Հետք-ը։
«Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, 79 մլն 981 հազ. դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը:
36 մլն 288 հազ. դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և թվով 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:
Մոտ 16 մլն 821 հազ. դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով:
Միայն 652 հազ. դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար»,- նշում է լրատվականը:
