Մոսկվայում եղանակային վտանգի <<դեղին>> մակարդակ է հայտարարվել

Մոսկվայում և Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել:
Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Հիդրոմետկայանին:
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում հնարավոր է քամու ուժգնացում և տեղ-տեղ մերկասառույց: Նախազգուշացումը տրվել է հունվարի 12-14-ի համար:

Հիդրոմետկայանից հայտնել են, որ եղանակը բավականին վտանգավոր է:

Հիշեցնենք, որ նախօրեին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում 36 չվերթ հետաձգվել էր, 5-ը՝ չեղարկվել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )