ՄՈՍԿՎԱՅԻՑ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ԵՒ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվի եւ Երեւանի պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը բացարձակապես հակոտնյա կողմերում են գտնվում, գնահատում ըստ այդմ, եւ մեղադրում մեկմեկու։ Ռուսաստանը, ըստ նրա գտնվում է կապի մեջ երկու կողմի հետ էլ, նպատակ ունենալով իրավիճակը խաղաղ հուն տեղափոխել։ Նա նաեւ ընդգծել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, թե որքան կարեւոր է սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկատիան եւ դելիմիտացիան։ Միաժամանակ նաեւ, անհրաժեշտ է, որ համատեղ հանձնաժողովը աշխատի՝ հիմքում ունենալով Ռուսաստանի ներկայացրած առաջարկությունները։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, նա ասել է, որ այնտեղ դեռ շարունակում են ուշի ուշոտ հետեւել զարգացումներին։
