«Մոդելային» դիետա. կազմվածքը շատ կարճ ժամանակահատվածում կարգի բերելու լավագույն միջոցը
Տոներին ընդառաջ կազմվածքը կարգի բերելու մասին շատերն են երազում, սակայն խնդիրն այն է, որ ժամանակի սղությունը ոչ միշտ է թույլ տալիս հասնել ցանկալի արդյունքին: Այնուամենայնիվ՝ գոյություն ունի մի միջոց, որը կօգնի ընդամենը մի քանի օրում ազատվել զգալի ավելորդ քաշից:
Հարկ է հիշել, որ այս «մոդելային» դիետային հետևելու դեպքում հարկավոր է առավելագույս նվազեցնել աղի գործածությունը, օրական խմել առնվազն 2 լիտր ջուր, հետևել կալորիաներին (առավելագույնը 1000 կալորիա) և չսնվել ժամը 15:00-ից հետո (սաստիկ քաղցի դեպքում կարելի է մազղադանոս ուտել):
Դիետայի ընթացքում կարելի է ուտել անյուղ ձուկ ու միս, յուղազրկված կաթնամթերք, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն:
Մեկ օրվա սննդակարգը (այս սննդակարգի համաձայն հարկավոր է սնվել 5 օր).
· 07:00-ին՝ խաշած հավկիթ, սուրճ, թեյ,
· 09:00-ին՝ մի բաժակ կեֆիր,
· 11:00-ին՝ 150 գրամ կաթնաշոռ, թեյ,
· 13:00-ին՝ ½ բաժակ մսի կամ ձկան արգանակ, խաշած միս կամ ձուկ (100 գրամ),
· 15:00-ին՝ ցանկացած միրգ կամ բանջարեղեն (կարտոֆիլից բացի),
· Ժամը 15:00-ից հետո հարկավոր է միայն մաքուր ջուր խմել:
Այս արդյունավետ դիետան շատ խիստ է, ուստի դրան կարելի է հետևել տարեկան առավելագույնը երկու անգամ: Բացի այդ, այն հակացուցված է հղինեին ու երեխաներին կրծքով կերակրող կանանց, զարկերակային ցածր ճնշումից ու ատամնաբուժական խնդիրներից տառապողներին ու հակաբիոտիկներով և այլ լուրջ դեղորայքով բուժում ստացողներին:
