Մնացականյանն ու Մամեդյարովը հնարավոր է հանդիպեն Նյու-Յորքում

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այս ամսվա վերջին՝ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպեն ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Օրակարգում լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
