Մի մարդ հանկարծակի հարձակվեց մեզ վրա. Ինչ է տեղի ունեցել Մարտունիում
«Մարտունու վարչական համայնքի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը, փաստացի չի ապահովում սահմանադրական գործընթացի պատշաճ ընթացքը»,-այս մասին հայտնում է «Հայաքվե» նախաձեռնության Մարտունիի համակարգող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով այսօր նախաձեռնության անդամների վրա հարձակման դեպքին։
Նա տեղեկացնում է, որ սադրիչները բերման են ենթարկվել, երկու հոդվածով՝ խուլիգանության և ընտրական գործընթացին խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
Նախաձեռնության համակիրներից տիկին Թամարան պատմում է, թե ինչպես սպիտակահեր մի ղամարդ հարձակվեց իր և կողքին նստած աղջկա վրա։
«Մեկ էլ հանկարծակի մի սպիտակ մազերով մարդ, մեծահասակ էլ էր հարձակվեց, մի ձեռն ինձ վրա, մեկը՝ էդ աղջկա վրա»,-պատմում է կինը։
Նրա խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչը տեսել է այդ ամնեը, սակայն որևէ միջամտություն, օգնություն չի ցուցաբերել։
«Ասեցի՝ ախպեր ջան, գոնե դու արի քաշի էն կողմ»,-ասում է կինը։
