Մի իրի պատմություն. թանաք

Հին եգիպտացիները  առաջինն էին, ովքեր հայտնագործեցին թանաքի պատրաստման բաղադրատոմսը։ Քանի որ նրանք գրում էին պապիրուսի վրա,  օգտագործում էին մրի և յուղի խառնուրդը։ Չինաստանում նույն այդ բաղադրատոմսը օգտագործում էին 2,5 հազար տարի առաջ։ Այստեղից էլ սկիզբ է առնում թանաքի պատմությունը։
Հռոմեացիները և հույները նույնիսկ մեր դարաշրջանից առաջ (3-րդ դարում) օգտագործում էին մի քանի տեսակի թանաք: Կարմիր «պալատական  թանաք» պատրաստելու համար օգտագործում էին ծծմբային սնդիկ և ծիրանի ներկ:
Սև թանաք ստանալու  համար նրանք օգտագործում էին գունանկարչական  սև ներկ, որթատունկ, մուր, փայտածուխ, մրգերի կորիզներ: Ավելի ուշ` եռացնում էին ծառերի աղաղակիր կեղևը։
Երկաթե թանաքի պատմությունը, որը  հայտնի է նաև այժմ, սկսվում է 16-րդ դարից: Այդ թանաքը   պատրաստվել է հետևյալ կերպ` ընկուզենու  կամ կաղնու կեղևից, լաստենու արմատներից, «թանաքային ընկույզներից» (բույսերի տերևների վրա առաջացած պաթոլոգիական պալարներ)  պատրաստել են եփուկ` թանաքային հյութ, այնուհետև նրա մեջ երկաթե կտորներ են ընկղմել, հետո` բուսախեժ `թանաքի ամրության համար, իսկ մածուցիկությունը նվազեցնելու համար ավելացրել են մեխակ, կոճապղպեղ, շիբ:
1876 թվականին քիմիկոս Կ.Բ. Շելեն կարողացավ կռահել թանաքի ստացման  գաղտնիքը: Նա պարզեց, որ եփելու ժամանակ  լաստենու կեղևից ջրի մեջ դաբաղաթթուներ էին լցվում, և երկաթը նրանց հետ առաջացնում էր  թթու երկաթախառն աղեր: Ստացվում  էր թույլ  գունավոր լուծույթ, սակայն չորանալու ընթացքում, երբ երկաթը օքսիդանում էր, այն մգանում էր: Առաջացած  երկաթի օքսիդը անլուծելի էր և դիմացկուն`  լույսի ճառագայթների հանդեպ:
Ժամանակը անցնում է, և թանաքի պատմությունը նույնպես  չի դոփում տեղում: Մեր օրերում  ստեղծվել են թանաքի բազմաթիվ տեսակներ, այդ  թվում` այսպես կոչված «հավերժական» և անտեսանելի թանաքներ:

Реклама
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )