Մի առիթով Պաբլո Պիկասսոն ասել է.«Լավ նկարիչները պատճենում են , իսկ մեծ արվեստագետները՝գողանում»
Մի առիթով Պաբլո Պիկասսոն ասել է.«Լավ նկարիչները պատճենում են , իսկ մեծ արվեստագետները՝գողանում» :
(կարծիք կա ,որ այս խոսքերի հեղինակը լրագրող Դավենպորտ Ադամսն է..1892թ իր մի հոդվածում նա գրել է. «Մեծ պոետները ընդօրինակում են ու բարելավում ,իսկ փոքրերը ՝գողանում ու փչացնում»:
Սթիվ Ջոբսն էլ է խոստովանել՝«Մենք երբեք չենք ամաչում գողանալ ուրիշների հանճարեղ գաղափարները»:
Ջոբսի նման Սոկրատեսն էլ գրեթե նույն բանն է ասել՝«Ես աչքի եմ անցկացնում վաղեմի իմաստուն այրերի գանձերը,որ նրանք մեզ են թողել իրենց երկերում. և եթե մենք հանդիպում ենք որևէ լավ բանի ,այն փոխ ենք առնում և համարում ենք մեծ շահույթ» :»
Սխալ չհասկանաք Սոկրատեսին,Պիկասսոյին ու Ջոբսին… Մի՞թե հնարավոր է պատճենել … արտագրել կամ արտատպել «ուրիշի հոգին… »: Չէ՜…միայն ու միայն «գողանալ » ,այսինքն՝ օգտվել …ներշնչվել ուրիշի գաղափարներից ու ստեղծել սեփական «արտադրանքը»…..
Չարտատպե՛լ …խնդրանք է սա…
Ստեղծե՛ք ձերը …նորը…վստահ եմ ՝ շա՜տ ավելի լավը…
Այս ամենը հավաքելու և պատմական անցուդարձներից «Կարճ ու Հստակ » այսպիսի գեղեցիկ ու հետաքրքիր խճանկար ստանալու համար բազմաթիվ գրքեր եմ թերթել…ընթերցել ( նաև թարգմանել) …«թափառել հին ու նոր աշխարհների հրապարակներում …փողոցներում , դեգերել ժամանակների խաչմերուկներում » :
Մի խոսքով ,հարգեք աշխատանքս….
