Մի անգամ ԱԺ-ում, կամ բարի հիշողաց

8-րդ գումարման ԱԺ- ի անդրանիկ նիստն էր, բայց էլ ինչ օրենք, եթե իմքայլականների ձեռամբ չխախտվի։ «Հայաստան» դաշինքից 2 պատգամավոր կալանքի տակ են, մարդիկ դերաբաշխումներ են անում և այլն, ինչը վրդովեցրեց դաշինքի անդամներին։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատգամավոր գործընկերներին հիշեցրեց, որ իրենք խախտում են ԱԺ կանոնակարգը, որովհետև սա աննախադեպ դեպք է, երբ նիստ են սկսում, ԱԺ մարմիններ պետք է ձևավորվեն, իսկ իրենց 2 գործընկերները իրենց կամքից անկախ չեն կարող իրացնել իրենց լիազորությունները։ Դաշինքի անդամների խոսքով՝իրենց 2 գործընկերները քաղբանտարկյալներ են, որովհետև ձերբակալվել են այլ քաղաքական հայացքներ ունենալու համար։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հստակ ընդգծեց, որ Մեղրիի նախկին ու Սիսիանի ներկա քաղաքապետերն ԱԺ-ից ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Իմքայլականներից ոմանք սկսեցին վայրահաչելը, մի խոսքով՝բեմի վրա էին։ ԱԺ-ում կրքերը թեժ էին, նիստը նախագահող ՔՊ- ական Կնյազ Հասանովն էլ ահավոր շտապում էր, թե բա արագ անենք գնանք տներով։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը՝ պահանջելով ապահովել կալանավորհած Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի ներկայությունը։ Մի խոսքով շատ թեժ է լինելու 8-րդ գումարման Ազգային ժողովը, ի հեճուկս նախորդից վատը, այնպես որ՝մեզ համբերություն և բարի հիշողաց։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )