Մինչեւ տարեվերջ կստորագրեն ազատ առեւտրային գոտու ստեղծման մասին համաձայնագիրը
Մինչեւ տարեվերջ կստորագրեն ազատ առեւտրային գոտու ստեղծման մասին համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական միությունը /ԵԱՏՄ/ եւ Իրանը մինչեւ այս տարվա վերջ, իսկ ավելի կոնկրետ՝ այս տարվա դեկտեմբերի վերջին տասնօրյակին, կստորագրեն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Tehran Times պարբերականը, վկայակոչելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր-Հադի Սեյեդիի փոխանցած տեղեկությունները։ Համաձայն հաղորդագրության, նշված համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կկնքվի իրանական «ազար» ամսվա վերջին օրերին, որը համապատասխանում է եվրոպական օրացույցի դեկտեմբերի վերջին տասնօրյակին։
