Մինո Ռայոլա. Ցավոք սրտի, <<Մանչեսթեր Յունայթեդը>> չի պաշտպանում Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան:

«Պոգբան ոչ մի վատ բան չի արել, նա հարգալից է և բոլոր առումներով իրեն պրոֆեսիոնալ է պահում:

 

«Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց գիտի նրա տրամադրվածությունը: Ցավալի է, որ մարդկանց դուր է գալիս առանց ճիշտ տեղեկություն ունենալու քննադատել Պոլին: Ցավոք սրտի, ակումբը ոչինչ չի ձեռնարկում դրա դեմ:

Հուսով եմ, շուտով մենք բոլոր կողմերի համար ընդունելի որոշում կկայացնենք», ասել է Ռայոլան:

Նշվում է, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրան ցանկանում են ձեռք բերել «Ռեալն» ու «Յուվենտուսը»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )