Միկոնոս կղզում կողոպտել են Ջիջի և Բելլա Հադիդների շքեղ առանձնատունը. մոդելները խոստացել են այլևս չվերադառնալ այնտեղ (լուսանկարներ)
Հունական Միկոնոս կղզում կողոպտել են Victoria’s Secret-ի մոդելներ Ջիջի և Բելլա Հադիդների շքեղ առանձնատունը, որի հետևանքով քույրերը մեծ վնասներ են կրել և խոստացել են այլևս երբեք չվերադառնալ այնտեղ, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կողոպտիչները գողացել են քույրերի ողջ թանկարժեք զարդեղենը, հագուստները, ակնոցներն ու դրամապանակները:
Աղբյուրի տվյալներով՝ երբ 24-ամյա Ջիջին և 23-ամյա Բելլան իրենց վարձակալած առանձնատուն են վերադարձել քրոջ՝ Ալանայի ծննդյան տոնը նշելուց հետո, տունը տակնուվրա եղած են հայտնաբերել:
Աղջիկների հայրը՝ մուլտիմիլիոնատեր և անշարժ գույքի գործակալ Մուհամեդ Հադիդը TMZ -ին հայտնել է, որ աղջիկները «չափազանց ցնցված են» կատարվածի կապակցությամբ:
Աղբյուրը հաղորդում է, որ աղջիկների կարծիքով՝ գողությունը պլանավորված է եղել տունը վարձակալության տված անձնակազմի կողմից, քանի որ նրանք իրենց տարածք ազատ ելումուտ անելու հնարավորություն են ունեցել:
Նրանց պնդմամբ՝ ոստիկանությունը կողոպուտի հայտնաբերմանը լուրջ չի վերաբերել, ուստի աղջիկները մասնավոր ինքնաթիռ են վարձել և ընդհատել իրենց ուղևորությունը:
Նրանք Instagram-ի իրենց հետևորդներին հայտնել են կատարվածի մասին և խորհուրդ են տվել իրենց հանգիստը մեկ այլ վայրում կազմակերպել:
.png?1565446214569)
.png?1565446230575)
.png?1565446241519)
