Միխեիլ Սահակաշվիլու կանխատեսմամբ՝ Ուկրաինան շուտով կփլուզվի
Ուկրաինայում սրընթաց կերպով աճում են կենտրոնախույս տրամադրությունները բոլոր ռեգիոններում եւ այդ երկիրը կարող է հայտնվել փլուզման եզրին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Украина 24-ի եթերում։ «Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել, ապա այո, կա նման վտանգ եւ այդպես կլինի, եթե արագ փոփոխություններ չանենք եւ իրական քայլերի չգնանք։ Եթե հապաղենք կամ դանդաղենք, կարող է եւ երկիրը գոյություն չունենա։ Եկեք ինքներս մեզ չխաբենք՝ չափազանց ավելացել են կենտրոնախույս տրամադրությունները եւ հարավում, եւ արեւելքում եւ ծայր արեւմուտքում եւ հյուսիսում, ուր էլ նայենք»,- ասել է նա, հավելելով, որ դա շատ վատ է։
