-Shadow-Here--Shadow-Here- ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա կսկսվեն այս տարի – ԱՄԲԻՈՆ NEWS

ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա կսկսվեն այս տարի

ՄԻԱՎ-ի դեմ առաջին պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կսկսվեն արդեն այս տարի: Ինչպես գրում է medikforum.ru կայքը բարեհաջող փորձարկումները կարող են վերջ դնել այս վտանգավոր վիրուսի տարածմանը:

Ամերիկացի գիտնականներն այս պատվաստանյութի ստեղծման աշխատանքների վրա վատնել են շուրջ 30 տարի և այսօր այն համարվում է լավագույններից մեկը ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: Պատվաստանյութը պատրաստվել է հերպեսի վիրուսի հիման վրա, և կապիկների վրա անցկացված փորձարկումների ժամանակ այն ոչնչացրել է վարակակիր կենդանիների 60%-ի մոտ առկա վիրուսները: Ընդ որում, հետագայում ևս մեկ անգամ այս շտամի ազդեցությանը ենթարկված կենդանիների 75%-ի մոտ նկատվել է վիրուսի նկատմամբ կայունություն, որը պահպանվել է մինչև երեք տարի:

Պատվաստանյութը պարունակում է հերպեսի ցիտոմեգալովիրուսի մասնիկներ: Լուրջ հիվանդության վերածվելու հավանականությունը կանխելու համար հերպեսի վիրուսը թուլացվել է, ինչպես արվում է այլ պատվաստանյութերի պատրաստման դեպքում: Առողջ իմունային համակարգ ունեցողներից շատերն օրգանիզմում ունեն ցիտոմեգալովիրուստ, սակայն չեն նկատում այն մինչ բնորոշ բշտիկների ի հայտ գալը: Սակայն թուլացած իմունիտետի դեպքում (ՄԻԱՎ վարակակիրներ, հղիներ և այլն) հերպեսը կարող է բավական ծանր ընթացք ունենալ:

Տարիներ շարունակ գիտնականները վերակազմավորել ու թուլացրել են այս շտամը, որպեզի այն հիվանդների օրգանիզմի վրա անհրաժեշտ ներգործությունն ունենա: Պատվաստված 27 կապիկից 16-ն ազատվել են ՄԻԱՎ-ի՝ կապիկներին բնորոշ տեսակից: Հետագայում գիտնականները կապիկներից 12-ին կրկին ենթարկել են վիրուսի ազդեցությանը պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու համար: Արդյունքում կրկին վարակվել են կապիկներից ընդամենը երեքը, ինչը նշանակում է, որ նոր պատվաստանյութը շատ արդյունավետ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )