-Shadow-Here--Shadow-Here- Մեքսիկայում ֆուտբոլիստը սպանվել է խաղի ժամանակ – ԱՄԲԻՈՆ NEWS

Մեքսիկայում ֆուտբոլիստը սպանվել է խաղի ժամանակ

Մեքսիկայում ֆուտբոլիստ Սերխիո Ժաուրեգին գնդակահարվել է խաղի ժամանակ, հայտնում է Antena 3-ը։

 

Ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ կիրակի Կուաուտլայում սիրողական խաղի ժամանակ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

 

Ըստ մեքսիկական ԶԼՄ-ների, 31-ամյա Յաուրեգին գնացել է փոխարինողների նստարանի մոտ ջուր խմելու, երբ խաղադաշտում գտնվող մի տղամարդ 6 անգամ կրակել է նրա վրա: Մարդասպանը դեպքի վայրից փախել է մոտոցիկլետով, որը նրան սպասում էր դաշտի մոտ։

 

Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, փորձում պարզել նրա ինքնությունը և պարզել սպանության դրդապատճառը։

 

Ժաուրեգին 2010-ից 2021 թվականներին խաղացել է տեղական «Արոսերոս դե Կուատլա» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագն ու առանցքային խաղացողը: Նա խաղացել է նաև «Ատլետիկո Սան Լուիս Ռեյ» թիմում, որը ցավակցություն է հայտնել իր նախկին ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։ Նա երկար տարիներ հանդես է եկել նաև Բոլիվիայի հավաքականի կազմում

 

Share This