Մեքսիկայում նախագահական օդանավը վիճակախաղի մրցանակ կդառնա
Մեքսիկայում նախկին նախագահի Էնրիկե Պենյա Նյետոյին սպասարկած Boeing 787-8 Dreamliner օդանավը, որը այդպես էլ հնարավոր չեղավ վաճառել, կդառնա վիճակախաղի մրցանակ։ Այս մասին հայտարարել է գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ Նշենք, որ գործող նախագահը պաշտոնի է անցել 2018-ի դեկտեմբերի մեկին եւ երբեք չի օգտագործել այդ օդանավը։ Վիճակախաղի համար տպվել է վեց միլիոն տոմս, 26 դոլար արժեքով։ Ստացված հասույթով գնվելու է պետական հիվանդանոցների համար անհրաժեշտ բուժսարքավորումներ։ Խաղարկությունը կկայանա այս տարվա սեպտեմբերի 15-ին։
