Մեքսիկայում զինված խումբը ներխուժել է հանդիսության վայր և սպանել 12 մարդու (Տեսանյութ)
Մեքսիկայում զինված մարդասպանների խումբը ներխուժել է հանդիսության վայր և սպանել 12 մարդու։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա կարող էր լինել նարկոկարտելի հարձակում:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ Սալվատիերա քաղաքում (Գուանախուատո նահանգ): Այս պահին տարածքում համերգ էր տեղի ունենում, ելույթ էր ունենում տեղի երաժշտական խումբը։ «Հաղորդման կեսին տղամարդկանց մի ամբողջ խումբ ներս մտավ և ավտոմատներով կրակ բացեց մարդկանց վրա»,- պատմել է ականատեսը։
Առայժմ հայտնի է 12 մահվան դեպք։ Նրանց թվում են՝ երաժիշտներ, հյուրեր և Թեներիֆեի գեղեցկության մրցույթի 2017 թ. հաղթողը: Բոլոր երիտասարդ տղաները և աղջիկները: Եվս 11-ը վիրավորվել են։
Հաղորդվում է, որ վերջին օրերին նահանգում անընդհատ կրակոցներ են հնչում։ Միայն հանգստյան օրերին, ներառյալ վերւին դեպքը, սպանվել է 23 մարդ։
