Մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց. ոստիկանության բացահայտումը0

Հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Փտի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )