-Shadow-Here--Shadow-Here- «Մերկ զգեստներից» հետո հայտնիները սերտում են նոր թրենդ՝ «մոռացել եմ տաբատ հագնել» – ԱՄԲԻՈՆ NEWS

«Մերկ զգեստներից» հետո հայտնիները սերտում են նոր թրենդ՝ «մոռացել եմ տաբատ հագնել»

«Մերկ զգեստներից» հետո հայտնիները նոր թրենդ են սովորում՝ «մոռացել եմ տաբատ հագնել»։ Ջենիֆեր Լոպեսն ու Ժիզել Բյունդհենն այս կերպարներով են հայտնվել Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին։

бю.jpg (89 KB)

Մոդելն ընդունել է «առանց տաբատի» թրենդը, որը վերջերս գրավել է հայտնիների street style-ը: Նա ներկայացել է օվերսայզ Frame XXL ջինսե բաճկոնով, որը հարմարեցրել է որպես զգեստ։

Միեւնույն ժամանակ, Ջեյ Լոն մասնակցել է Coach-ի շոուին՝ կրելով թավշյա օվերսայզ բաճկոն: Երգչուհին տեսքն ամբողջացրել է պիթոնի նախշով բարձրաճիտ կոշիկներով։

«Առանց տաբատի» միտումը հայտնիություն է ձեռք բերում։

mi.jpg (100 KB)

Աստղերը ձգտում են ոտքերի վրա կենտրոնացված կերպարներ՝ լինի դա Էմմա Քորինը Miu Miu-ի շորտերով եւ զուգագուլպաներով, թե Քենդալ Ջենները՝ բլեյզերով եւ մեծ չափսի կոճակներով վերնաշապիկով:

ke.jpg (76 KB)

 

Share This