Մերժիր մեր հարկերից սնվող եւ հանրությանը մոլորեցնող քաղաքապետարանի չինովնիկներին

Նոյեմբերի 22-ին հրապարակված մեր մի հոդվածը մայրաքաղաքի չինովիկներից ոմանց ցնցումների մեջ է գցել։ Նրանք նախ ֆեյսբուքում իրենց «հանճարեղ» մտքերը շաղ տվեցին՝ ցուցադրելով մամուլից ու լրատվությունից իրենց կիլոմետրերով հեռու լինելը, ապա դրանով չբավարարվելով Հ1-ի «Երեւան» կոչվող հաղորդաշարով փորձեցին մեզ հերքել՝ իրականում ապացուցելով իրենց տգիտությունն ու չարությունը։ Ի՞նչ է պատահել, ինչ ենք մենք գրել, որից այդքան «վրդովվել» են սրանք։
Հոդվածի վերնագիրն է «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանա՞լ»։ Ուշադրություն դարձրեք հարցականին։ Այսինքն, լրագրողը, բարեխճորեն ու մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թեմային․ ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ձեռք բերված «Կամազները» սկսել են փչանալ, այսինքն՝ ինչ որ մասեր են շարքից դուրս գալիս, մեքենաները նորոգման, տեխնիկական սպասարկման կարիք են ունենում, մինչդեռ, բոլորին հայտնի է, որ նոր մեքենան՝ եթե վթարի չի ենթարկվել, պետք է անխափան աշխատի գոնե մի քանի տարի։ Ընդ որում, մեզ ներկայացրել էին նաեւ խափանումների պատճառը։ Ահա հատված հոդվածից․
«Մեզ ասացին, որ ժամանակին, երբ քննարկվում էր այս մեքենաների ձեռքբերման հարցը, Հայկ Մարությանին զգուշացրել են, որ «ԿամԱԶ»-ը հարմար մեքենա չէ, սխալ է այդքան բարձր գնով նման մեքենա գնելը, քանի որ որակը չի համապատասխանում գնին, ու մի կարեւոր հանգամանք կա՝ մեր երկրում շահագործման առումով դրանք դիմացկուն չեն։ Բայց Հայկը չի լսել, երկու ոտքը մի կոշիկ դրած՝ պնդել է, որ հենց «ԿամԱԶ» պետք է գնի։ Իսկ թե ինչու, բազմիցս գրվել է այդ մասին, խոսակցություններ կան, որ ինչ-ինչ անձնական շահագրգռություններ են ունեցել հենց ռուսական «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում, ընդ որում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման տարբերակով ու մրցակից այլ ընկերություններից էլ մոտ 10-15 մլն դրամ թանկ արժեքով։ Բայց ոչ ոք չլսեց այս բոլոր զգուշացումները, քանի որ Հայկոն 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետ է եւ վարչապետի սիրելին, հետեւաբար՝ արտոնյալ:Այժմ այս մեքնաները, մեզ հասած ինֆորմացիայով, արդեն սկսել են խնդիրներ առաջացնել երկու պատճառով՝ նախ այդքան դիմացկուն չեն, երկրորդ՝ շահագործվում են անխնա, գրեթե 24-ժամյա ռեժիմով, մինչդեռ պետք է որոշակի դադար վերցնեին»։
Այս ներքին տեղեկատվությունը ստանալով, ինչպես եւ պահանջում է լրագրողական էթիկան ու աշխատանքի բնույթը, դիմել էինք այս գործի գլխավոր պատասխանատուին`Աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի նորանշանակ տնօրեն Արմեն Գրիգորյանին: Նա, հերքելով որոշ տեղեկություններ, ակամայից հաստատել էր դրանք ասելով․ «Մեքենաները ռեզինից չեն, էլի։ Մեքենաների շարժիչի յուղ է փոխարինվում, տակը դետալներ կան, որ ընթացքում պետք է յուղվեն, որ մեքենաները երկար ծառայեն։ Բայց խափանված մեքենա՝ որպես այդպիսին, չունենք»։ Հետո՝ մի քանի խաչաձեւ հարցերից հետո նաեւ ասել էր․ «Մեքենաները երաշխիքի մեջ են, եւ էն գլոբալ մեծ բաները, որոնք փչանում էլ են, ասենք,՝ շարժիչի վրա ինչ-որ դետալ է փչանում, վառելիքը, որ ապահովում է, դա երաշխիքի մեջ է, տանում ենք «ԿամԱԶ» կենտրոն, իրենք փոխարինում են նորով»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )