Մարտի 1-ի դեպքերի մասնակից Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց

Այսօր Երևանի ընդանուր իրավասության դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, արդարացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանին։
Սաղաթելյանը, հիշեցնենք, որ դատապարտվել էր 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ենթարկվելով տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացված զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ՝ Արշակունյաց պողոտայում չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )