Մեսսին «ՊՍԺ»-ի հետ ունեցած պայմանագիրը չի երկարաձգի
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հետ ունեցած պայմանագիրը չի երկարաձգի։
Այս մասին հայտնում է MOYBLOKNOT-ը։ TyC Sports-ն էլ հիշեցնում է, որ արգենտինացի հարձակվողի եւ ֆրանսիական ակումբի միջեւ եղած պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 23 թվականի ամռանը։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»։ Ընթացիկ սեզոնին 35-ամյա Մեսսին վեց գոլ է խփել, ութ արդյունավետ փոխանցում կատարել «ՊՍԺ»-ի կազմում հանդես գալով 11 խաղում
