-Shadow-Here--Shadow-Here- Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը – ԱՄԲԻՈՆ NEWS

Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպումը

 

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Արգենտինացին հետաձգել է ակումբի ղեկավարների հետ հանդիպումը։ Այս մասին գրում է sport.ru կայքը։

Նշվում է, որ, աղբյուրի համաձայն, Մեսսին երկարաժամկետ հեռանկարում է մտածում ապագայի մասին։ Մինչ դեռ ֆուտբոլիստը չի բանակցել «Բարսելոնայի» և Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։

Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 35-ամյա արգենտինացու համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։

Share This