Մեսի․ Աշխարհի գավաթը հրաշալի կարիերայիս գերազանց եզրափակումն է
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ծննդյան օրը ամփոփել է կարիերայի արդյունքները։ Մեսին հունիսի 25-ին է նշել ծննդյան 36-րդ տարեդարձը։
«Ես իրականացրեցի ամբողջ կարիերայիս ամենակարեւոր նպատակը՝ Արգենտինայի հավաքականի հետ դարձա աշխարհի չեմպիոն։ Ես երբեք չեմ մտածել անհատական մրցանակների մասին եւ միշտ ամենից վեր եմ դրել կոլեկտիվը։
Ես իրականացրի այդ նպատակը։ Աշխարհի գավաթը հրաշալի կարիերայիս գերազանց եզրափակումն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։
Transfermarkt-ի հաշվարկով՝ Մեսին ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցողն է 36 եւ ավելի բարձր տարիքի խաղացողների մեջ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում գտնվող 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։
