Զզվիմգը քեզնից` հլը ետ դառի, տես` քանի հոգի է իրա հույսը քու հետ կապել. Արսեն Մկրտչյանի՝ վերջին գրառումը
Երեկ վաղաժամ կյանքից հեռացած փաստաբան Արսեն Մկրտչյանի վերջին գրառումը.
Սիրելի Ընկերներ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ բառիս բուն իմաստով դեռ ապրում եմ Ձեր հաշվին։ Եթե դուրս եկա վիճակից, ոչինչ անպատասխան չի մնա։
Սուտ է` ապրել միշտ էլ ուզում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ վրրահատարանում իմ սիրուն Մամայիս տեսա ու ասում էի`
֊ Մամ հարյուր տոկոսով պատրաստ եմ, վախ չունեմ, ուզում եմ գամ։
……Մեկնածս ձեռքիս թմբլիկ թաթիկով խբում ու ասում է`
֊ Զզվիմգը քեզնից` հլը ետ դառի, տես` քանի հոգի է իրա հույսը քու հետ կապել, Доктор ջան, Աստված օգնական է` փրգե իմ չար տղուն։
Հ.գ. Եվ այսպես երկու վիրահատություն արդեն տարա։
