28-ամյա Սերգոյին պատրաստվում են թագադրել որպես «օրենքով գող». հայկական քրեական աշխարհում նոր թագադրում է սպասվում
Ambion.news-ի բացառիկ տեղեկություններով` երկար տարիների ընդմիջումից հետո հայկական քրեական աշխարհում նոր օրենքով գող կհայտնվի: Հայաստանյան քրեական հեղինակությունները պատրաստվում են 28-ամյա Սերգեյ Գրիգորյանին` Սերգոյին, թագադրել որպես օրենքով գող:Նա արդեն հասցրել է 4 տարի «նստել» ռուսական բանտերից մեկում, և քրեական աշխարհում, այդ թվում` հայաստանյան օրենքով գողերի շրջանում, ասում են, բավականին ընդունված հեղինակություն է:
Մեզ ասացին` մոտ օրերս տեղի կունենա 28-ամյա Սերգեյ Գրիգորյանի թագադրումը որպես գող Սերգո: Թե ով է թագադրելու նրան, առայժմ հայտնի չէ:
