Փաստահեն լրագրություն և մասնագիտական ազատություն. «Ամբիոն Նյուզ»-ի պատասխանը Աննա Հակոբյանի տեսաուղերձին

Հարգելի՛ տիկին Աննա Հակոբյան

​«Ամբիոն Նյուզ»-ը, որպես անկախ լրատվամիջոց, մտադրությամբ և ուշադրությամբ ծանոթացավ ՀՀ լրատվամիջոցներին ուղղված Ձեր տեսաուղերձին: Ձեր բարձրացրած հարցադրումը՝ լրատվադաշտում թեմաների ընտրության, լուսաբանման կամ «լռության» միաձույլ դրսևորումների վերաբերյալ, կարևոր առիթ է անդրադառնալու լրագրողական էթիկային, ազատությանը և մասնագիտական պատասխանատվությանը:

​Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել հետևյալ առանցքային կետերը.

  1. ​Մասնագիտական ազատություն և օբյեկտիվություն. Յուրաքանչյուր լրատվամիջոցի առաքելությունն է առաջնորդվել փաստերով, հանրային շահով և տեղեկատվության ճշգրիտ ու բազմակողմանի ներկայացմամբ: Թեմաների լուսաբանման կամ դրանցից հրաժարվելու որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես լրագրողական չափանիշների, այլ նույնիսկ ոչ քաղաքական կամ խմբակային նկատառումների վրա:
  1. ​Վերապատրաստումների և միջազգային փորձի կարևորությունը. Բարձր ենք գնահատում լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային վերապատրաստումներին և փորձի փոխանակմանը միտված ցանկացած նախաձեռնություն, այդ թվում՝ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը: Միջազգային առաջատար փորձի ներդրումը էապես նպաստում է լրատվադաշտում որակի, անաչառության և էթիկական նորմերի պահպանմանը:
  2. ​Անկախ դիրքորոշում. «Ամբիոն Նյուզ»-ը մշտապես հավատարիմ է մնում անկախ, փաստահեն և հավասարակշռված լրագրության պրակտիկային՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից կամ լրատվական «լռություն» ձևավորելու որևէ տենդենցներից։

​Շնորհակալություն ենք հայտնում հանրային և մասնագիտական նշանակություն ունեցող հարցադրման համար:

​Հարգանքով՝

«Ամբիոն Նյուզ» խմբագրություն

Share This