Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 168 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 13 մարդ

Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

13 դեպք՝ խարդախության,

11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,

7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

5-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,

4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,

3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու,

1 դեպք՝ խուլիգանության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Share This