Մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը. Փաշինյան

Մեր սկզբունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ  ինստիտուցիոնալ չէ՝ արդար չէ և չի կարող լինել, հակառակ դեպքում մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առենելը»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով 2024 թ. պետական բյուջեի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ։

Նա ասաց, թե հեղափոխությունից հետո հասարակությունը սպասում էր, որ հեղափոխական մեթոդներով կպայքարեն արդարությունը վերականգնելու համար և կոռուպցիայի դեմ, բայց իրենք այդ ճանապարհով չգնացին։

Փաշինյանի խոսքով՝ արդարատատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատությունն իրականացնելու,  հաստատելու իրավասություն ունեն և գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա։

Նա կարծիք հայտնեց, որ նման վարվելակապերպը պետություն չունենալու կամքի դրսևորման բարձրագույն արգասիք է համարվելու։

ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտնեց, որ արդարադատություն հաստատելու համար բարձրացվել են արդարադատության և իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձերը։

Հիշելով տարիներ առաջ իր կոչով դատարանների դռների արգելափակումը և այն, որ այդ քայլը որակվեց որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ՝ Փաշինյանն ասաց. «Մենք դատարանների դռները մի քանի  ժամով փակե էինք, արդարադատության դռները բացելու համար»։

Share This