Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը առաջին անգամ ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Daily Mail-ը:

42-ամյա վարչապետը Կիևում գտնվելու ընթացքում ծաղիկներ է դրել պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Ուղևորության ընթացքում Սունակը հաստատել է 50 միլիոն ֆունտ ստերլինգի օգնության փաթեթը, որը կօգնի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:

«Ուկրաինացի ժողովրդի խիզախությունը ոգեշնչում է աշխարհին: Տարիներ հետո մենք մեր թոռներին կպատմենք ձեր պատմությունը»,- ասել էՄեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկու հետ հանդիպմանը:

Սունակը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան «կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի շահել իրեն անհրաժեշտ և արժանի խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ հետո երկրի կողքին կլինի վերակառուցման ժամանակ»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )