
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ողջ պատմության ընթացքում, ով 15 գոլ է խփել։ Այս մասին հայտնում է Spоrt24-ն, հիշեցնելով, որ Մբապեն ընդամենը 20 տարեկան եւ 302 օրական է։
Նշենք, որ նախորդ նման ռեկորդի հեղինակը եղել է Լիոնել Մեսսին, ով ՉԼ-ում 15 գոլի հեղինակ է դարձել 21 տարեկան 289 օրական հասակում։ Ռեկորդային 15-րդ գոլը նա հարվածել է նախօրեին «Բրյուգեի» հետ ունեցած հանդիպման ժամանակ, որը ավարտվել է 2։0 հօգուտ փարիզցիների։
