Մարմնամարզության պատանեկան սուգատես է անցկացվում Գյումրիում
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, վկայակոչելով մարմնամարզության վաստակաշատ մասնագետ Գառնիկ Սարոյանի փոխանցած տեղեկությանը, մարմնամարզության Հայաստանի պատանեկան առաջնություն է անցկացվում Գյումրիում։Բացի տեղի պատանի մարզիկներից, մասնակցում են Վանաձորի, Էջմիածնի և մայրաքաղաքի ավելի քան 70 տղաներ և աղջիկներ: ՀԱՕԿ զրուցակից Գառնիկ Սարոյանը մանրամասնել է, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը իր բազում հաղթանակների քանակը հարստացրել է ևս մեկով: Մարզաձևում միջազգային մեծ ճանաչում ունի Ֆրանսիան: Այդ երկրի ակումբային առաջնությունում, «Լա Սոտվիլ» թիմի կազմում երևանցին նվաճել է չեմպիոնի կոչումը:
