Մարիա Շարապովան մեծացած որդու հազվագյուտ լուսանկարն է հրապարակել
Մարիա Շարապովան մեծացած որդու հազվագյուտ լուսանկարն է հրապարակել։ Ինսթագրամում աշխարհի նախկին թիվ մեկ թենիսիստուհին հրապարակել է 2-ամյա որդու՝ Թեոդորի լուսանկարը, պատմելով իր մայրության ուրախությունների եւ դժվարությունների մասին։

«Այս փոքրիկ մանչկինը («Օզ երկրի կախարդը» գրքի կերպար եւ կատվի տեսակ) ինձ այնքան ուրախություն է պատճառում։ Մայրությունը մեզ սովորեցնում է պատասխանատվություն, կարգապահություն եւ հսկայական համբերություն։ Ես կցանկանայի, որ այլ կերպ լիներ։ Շնորհավորում եմ Մայրերի օրվա առիթով բոլոր հիասքանչ մայրիկներին, որոնք ամեն օր հոգ են տանում մեր մասին»,- գրել է 38-ամյա Շարապովան լուսանկարի տակ, որտեղ նրա որդին ձեռքին ծաղկեփունջ ունի։
Տղայի դեմքը նա շարունակում է թաքցնել հասարակությունից։Ռուսաստանցի ամենատիտղոսակիր թենիսիստուհիներից մեկը՝ Մարիա Շարապովան, 2020թ. հայտնել է կարիերան ավարտելու մասին։ Նույն թվականին նա նշանադրվել է բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլքսի հետ։ 2022թ. նրանք ծնողներ են դարձել։ Մարիան ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում։

